Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Բաքուն համարժեք պատասխան կտա Yahoo-ին

Բաքուն համարժեք պատասխան կտա Yahoo-ին
06.12.2014 | 17:52

Ամերիկյան Yahoo Travel պորտալն ընթերցողներին խորհուրդ է տվել այցելել «Լեռնային Ղարաբաղ և էլ ավելի հետաքրքիր դարձնել ճամփորդությունը»:
Պորտալը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը մեկն է այն երկրներից, որոնք, ըստ ՄԱԿ-ի, գոյություն չունեն և չկան 193 երկրների ցանկում, որոնք ճանաչված են ՄԱԿ-ի կողմից: Հոդվածագիրը հիշեցնում է, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը հայաբնակ շրջան էր Ադրբեջանի կազմում, որի քաղաքացիները ԽՍՀՄ փլուզումից հետո քվեարկեցին հօգուտ անկախության, որից հետո Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև սկսված պատերազմն ավարտվեց Լեռնային Ղարաբաղի հաղթանակով և 1994-ին կնքված հրադադարով: Հոդվածագիրը նշում է, որ Ղարաբաղն այսօր ճանաչված է Աբխազիայի, Հարավային Օսիայի ու Մերձնդեստրի կողմից: «Լեռնային Ղարաբաղը հայտնի է իր գեղատեսիլ լեռներով ու մշակութային հարստությամբ: Հինավուրց եկեղեցիները սփռված են երկրի ամբողջ տարածքում: Ղարաբաղյան հյուրընկալությունը նույնպես շատ հայտնի է»,- գրում է հոդվածագիրը` շարունակելով. «Մի զարմացեք, եթե հանկած հայտնվեք տեղի գյուղերից մեկում թթի օղիով ու բաժակաճառերով սեղանի շուրջը: Երկշաբաթյա հետիոտն ճամփորդություն կատարեք դեպի հինավուրց հայկական Շուշի քաղաքն ու Ղազանչեցոց եկեղեցին, բաց չթողնեք նաև Գանձասարը և IX դարում կառուցված Դադիվանքը»,- ասվում է պորտալում:
Ադրբեջանի ԱԳՆ-ը շտապեց պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ և հանձնարարեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությանը «պարզել հարցը և համարժեք քայլեր ձեռնարկել»՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Խիմկեթ Հաջիևը: ԱԳՆ-ին հատկապես զայրացրել է, որ հեղինակը նշում է՝ «Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը Հայաստանից է»:

Դիտվել է՝ 3517

Մեկնաբանություններ